News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 10.00-ին, Նոր Գեղի գյուղի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Քարաշամբ գյուղի 37-ամյա մի բնակչի, որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թերթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման չոր, մանրացված զանգված՝ մոտ 0.48 գ կշռով և առանձին թերթով փաթեթավորված շագանակագույն խեժանման զանգված՝ մոտ 1.03 գ կշռով, և կաթուցիչ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, իր մոտ պահել է անձնական օգտագործման համար: Նյութերի նախապատրաստման ընթացքում նա նաև տվել է բացատրություն, որ Քարաշամբ գյուղում զոքանչի տանը կից տնամերձ հողամասում ունի ցանած և մշակած կանեփի բույսեր, որոնցից պատրաստում է իր օգտագործման համար թմրանյութ: Նույն օրը, ժամը 15.05-ին, նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են 30-70 սմ բարձրության 29 հատ մոտ 0.6 կգ կշռով կանեփանման բույս, որոնք հողից հանվել են, փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել են ՓՔՎ՝ դատանյութագիտական փորձաքննության: Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ