News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2018 թվականին Աուդիտորական պալատը գրանցել է ընդհանուր մի քանի միլիարդ դրամի անհամապատասխանություններ: Հունիսի 13-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության Աուդիտորական պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱՊ նախագահ Լեւոն Յոլյանը:

Նա նշեց, որ այս ժամանակահատվածում գրանցվել են իրական թվերի եւ հանրապետությունում իրավիճակի աղավաղման բազմաթիվ փաստեր: «Աուդիտորական պալատը ընդհանուր առմամբ ներկայացրել է 359 տարբեր առաջարկներ»,- հայտնեց Յոլյանը:

Պաշտոնյայի կարծիքով՝ բոլոր առաջարկները կարող են նպաստել պետական կառույցների գործունեության արդյունավետության մեծացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ