News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցած 2018 թվականը տարբերվել է նրանով, որ բացի գոյություն ունեցող ռիսկերից, առաջացել են ռիսկեր՝ կապված լուրջ խորը քաղաքական իրադարձությունների հետ, որոնք, ի դեպ, տեւել են բավականին երկար ժամանակ: Հունիսի 13-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ սա հաշվի առնելով՝ իրենց հաջողվել է գրանցել բյուջեի կայուն ցուցանիշներ: «Մենք, իհարկե, հեռու ենք այն կարծիքից, որ մեր գրանցած բոլոր արդյունքները կատարյալ են: Բայց հաշվի առնելով ստեղծված հանգամանքները՝ կարող են միանշանակ հայտարարել այն մասին, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր առավելագույնն էին»,- նշեց Ջանջուղազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ