News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնած օրենքի նախագծին, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը։ Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում

Ընդհանրապես, ինձ դժվար է ինչ-որ բանով զարմացնելը։ Բայց, շատ թավշյա ու մեղմ ասած, զարմացած եմ։

«Իմ Քայլի» պատգամավորը օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու, կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը: Այսինքն՝ առաջարկում է դատել։

Այն, ինչի միջով անցա ես՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, երբ նախիր դարձած մի զանգված առավոտից երեկո հայհոյում, սպառնում եւ վիրավորում էր ինձ ու իմ ընտանիքին, շատ քչերն են նման փորձության միջով անցնում։ Սակայն, որեւէ անգամ իմ մտքով չանցավ նման նախագիծ «երկնել»։

Եւ հիմա, բոլոր այն գործիքները, քայլերը, որոնք հեղափոխության ժամանակ կիրառել է ներկայիս հեղափոխական իշխանությունը, եթե որեւէ մեկի մտքով հանկարծ անցնի նման քայլեր անել, առաջարկվող նախագծով քրեորեն պատժվելու է։ Պարզ ասած՝ դատվելու է։

Բերեմ նախագծից մի քանի դրույթ. իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններ կատարելը, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների եւ վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն, ահա բոլոր այս դեպքերում դուք կարող եք համարվել քրեական հանցագործ եւ կալանավորվել։

Եւ, ի վերջո, ստացվում է, որ իշխանության ներկայացուցչին չի կարելի վիրավորել, իսկ շարքային քաղաքացուն, փաստորեն, կարելի՞ է: Հա՞: Ասեմ, որ հեչ լավ չի ստացվում:

Ես ուզում եմ մտածել, որ այս նախագիծը ոչ թե իշխանության քաղաքական որոշումն է, որի իրականացումը հանձնարարվել է մեկ պատգամավորի, այլ մեկ պատգամավորի անձնական նախաձեռնությունն է, որը ուղղակի ջախջախվելու է Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային մյուս կառույցների կողմից։

Էսպես դաժանորեն մսխել հանրային վստահությունը, ոչ մեկին, ոչ մի ժամանակում դեռ չէր հաջողվել։

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արթուր Դավթյանն իրեն շրջապատում է յուրայիններով. ով ում կփոխարինի դատախազական համակարգում
յունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը Գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալը կլինի...
«Հրապարակ». ԱԳՆ գլխավոր քարտուղարը չի «վարակվել» Փաշինյանից. նրա որդին տաքուկ ծառայում է ՊՆ-ում, հյուրերին է ուղեկցում
Մինչ օրս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ էդգարը, ծառայում են Ղարաբաղում...
«Ժամանակ». «Յուրայիններին» չե՞ն նեղացնում. Սերժի Վաչոյի ընկերության դեմ կազմված ակտը «ջրվել» է
«Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ
Նա հրամանի մասին իմացել էր համայնքապետարանի պահակից...
«Ժամանակ». Ֆիննախի ԿՌՈՒ-ն այլեւս անտեր չէ. ո՞ւմ կադրն է նա. ուշագրավ միտում է նկատվում համակարգում
Ուշագրավ է, սակայն, որ ԿՌՈՒ-ի պետ է նշանակվել Վախթանգ Սիսակյանը, ով նախկինում...
«Փաստ». Փաշինյանը չի կտրի «սուպերվարչապետական» համակարգի ճյուղը, որի վրա նստած է
Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանին ձեռք է տալիս, իր խոսքերով ասած...
Ամենաշատ