News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության առաջին փուլում հավաքել է առավելագույն ձայներ: Ընտրությունները կավարտվեն միայն հուլիսին, եւ հաղթողը վարչապետի պաշտոնում կփոխարինի  Թերեզա Մեյին, հաղորդում է BBC-ն:

Առաջին փուլում, որում հինգշաբթի առավոտյան քվեարկել էին Համայնքների պալատի պահպանողական կուսակցության 313 պատգամավորներ, նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ստացել է 114 ձայն: 43 եւ 37 այլ պատգամավորներ քվեարկել են նրա հիմնական մրցակիցների՝ ներկայիս արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի եւ շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվի օգտին:

Անդրեա Լեդսը, Էսթեր Մաքվեյը եւ Մարկ Հարփերը, դուրս են մնացել  պայքարից՝ չհաղթահարելով 17 ձայնի անցումային շեմը:

Ջոնսոնի, Հանթի, Գոուվի հետ հաջորդ փուլ են անցել Բրեքսիտի հարցերով  նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը (27 կողմնակիցներ), ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը (23), միջազգային զարգացման նախարար Ռորի Ստյուարտը (19) եւ առողջապահության նախարար Մեթ Հենքոկը (20):

Աստիճանական դուրս մղմամբ ընտրությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ եւ հաջորդ փուլերում կքվեարկեն Համայնքների պալատի միայն թորի պատգամավորները:

Ոչ ուշ, քան հունիսի 20-ը, պետք է ընդամենը երկու թեկնածու մնա, եւ պահպանողական կուսակցության մոտավորապես 160.000 անդամներ ստիպված կլինեն ընտրել այս երկու թեկնածուների միջեւ:

Պահպանողականները ակնկալում են, որ հուլիսի մոտավորապես 20-ին կհայտարարեն կուսակցության նոր առաջնորդի անունը, այդ ժամանակ նա կզբաղեցնի վարչապետի աթոռը եւ կսկսի փնտրել քաղաքական փակուղուց դուրս գալու ելքը, որում երկիրը հայտնվել է բրեքսիտի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ