News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է թուլացնի տարածաշրջանի լարվածությունը, Իրանի դեմ ամերիկյան անօրինական պատժամիջոցների չեղարկումը կփոխի տարածաշրջանի իրավիճակը: Այս մասին Թեհրանում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ լարվածության թուլացման համար ԱՄՆ-ը պետք է վերջ դնի անօրինական տնտեսական սահմանափակող միջոցներին:

«Խնդրի լուծման բանալին գտնվում է Վաշինգտոնի ձեռքում, եւ, անկասկած, երբ ամերիկացիները չեղարկեն պատժամիջոցները, իրավիճակն այլ կլինի: ԱՄՆ կառավարության միջոցներն Իրանի դեմ նվաստացնում են Իրանին: Հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան, որ կառավարության կամ բանակի հետ պատերազմը կարող է հաղթանակով ավարտվել, սակայն ժողովրդի դեմ պատերազմը պարտության է մատնված»,- նշել է նա:

Իր հերթին, Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան «լուրջ բանակցություններ» է անցկացրել ԱՄՆ-ի հետ՝ Իրանից նավթի ներմուծման հարցով՝ նշելով, որ Տոկիոն ձգտում է զարգացնել Թեհրանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նրա խոսքով՝ Իրան իր այցի գլխավոր նպատակը լարվածությունը թուլացնել է:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել