News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական մարտական ինքնաթիռի ոչնչացման փորձի մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի խնդրանքով ադրբեջանական կողմի հայտարարությունը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը եւ ադրբեջանցի գործիչների բուռն երկեւակայության արդյունքն է»,- հայտարարել է Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ-ը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական կողմի սադրանքի փորձի հետ: Ադրբեջանական կողմի պահվածքն այսօր մեկնաբանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ