News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումները սպառնում են տարածաշրջանում լարվածությամբ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հաղորդում է Reuters-ը:

«Նորությունները, որոնք մենք ստացանք, չափազանց մտահոգիչ են: Իրավիճակի լարումը վտանգավոր է: Մեզ դեէսկալացիա է անհրաժեշտ, եւ բոլոր կողմերը պետք է նպաստեն դրան»,- ասել է Մաասը: 

Front Altair-ի վրա հրդեհը սկսվել է պայթյունից հետո, հնարավոր պատճառներից է հարձակումը կամ ականի պայթեցումը: Տուժել է մեկ լցանավ՝ Kokuka Courageous-ը Պանամայի դրոշի ներքո:

Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ 44 տարհանվածներին տեղափոխել են Ջասկ նավահանգիստ:

Իրանի իշխանությունները մտահոգված են միջադեպով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ