News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկը» Visa վճարային համակարգի աջակցությամբ, հանդես է գալիս հատուկ առաջարկով. միայն «Ամերիաբանկի» քարտապանները, ս.թ. հունիսի 13-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ Visa Classic և Visa Gold վճարային քարտերով կատարելով նվազագույնը 15 անկանխիկ վճարում, յուրաքանչյուրը՝ առնվազն 10,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, հնարավորություն կստանան մասնակցելու բանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և շահելու ս.թ. սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմսերից մեկը` յուրաքանչյուրը նախատեսված 2 անձի համար:

Վիճակահանությունը կկայանա ս․թ․ օգոստոսի 26-ին` ժամը 15:00-ին, «Ամերիաբանկի» Գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խաղարկությանը հաղթող կճանաչվեն այն 250 մասնակիցները, ում անուններն առաջինը դուրս կբերվեն վիճակահանության արկղից:

Վիճակահանությանը մասնակցող «Ամերիաբանկի» քարտապանները նախապես կտեղեկացվեն իրենց մասնակցության և վիճակահանության մասնակցության իրենց հերթական համարի մասին Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով: Վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հերթական համարները կհրապարակվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգոստոսի 26-ին, բացի այդ, հաղթողներն անհատապես կտեղեկացվեն նաև  բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով:

Խաղարկության վերաբերյալ պարբերական թարմացումներին կներկայացվեն «Ամերիաբանկի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Արշավին և վիճակահանությանը մասնակցելու իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ փոխանցումները և առցանց փոխանցումները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ