News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը վաղը՝  հունիսի 14–ին, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդության հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ պետք է որոշում հրապարակի։

NEWS.am–ի տեղեկություններով, սակայն, հնարավոր է քվորում չլինելու արդյունքում նիստը չկայանա։

Բանն այն է, որ ԲԴԽ 10 անդամներից 4–ը դադարեցրել են իրենց անդամությունը, իսկ Դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Այսինքն վաղվա նիստում ԲԴԽ անդամների կեսը ներկայացված չեն լինելու։

NEWS.am–ի հետ զրույցում սահմանադրագետ Արամ Վարդևանյանը կարծիք հայտնեց, որ ԲԴԽ–ն հետագայում նիստեր գումարելու և առանցքային որոշումներ կայացնելու տեսանկյունից խնդրի առջև կկանգնի, քանի որ վեց անդամով հնարավոր չի լինի կարևոր որոշումներկայացնել։

Սակայն, ըստ սահմանադրագետի՝ առավել անհասկանալի է, թե ինչու մինչ այժմ դատավորների ընդհանուր ժողովը չի լրացնում ԲԴԽ–ի՝ դատավոր անդամի թափուր տեղը։

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։

Այսպիսով՝ ԲԴԽ թափուր մնացած անդամներից երկուսի հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի մյուս անդամին՝ պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբաններից։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ 

Ըստ դիմումի՝ ԲԴԽ անդամը նպատակահարմար չի համարել մասնակցել նաև ԲԴԽ խորհրդի նիստում իր հրաժարականի քննարկմանը: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ