News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Աուդիտորական պալատի կողմից անցկացված ստուգումները Հայաստանի բարձր լարման էլեկտրական ցանցերում մի շարք տագնապալի  փաստեր են հայտնաբերել:

Հունիսի 13-ին   ֆինանսավարկային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջեի կատարողականի գործընթացի զեկույցի քննարկմանն այս մասին ասաց Աուդիտորական պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

Արդյունքում, նրա խոսքով, երկու առանձին դեպքերում խախտումների վերաբերյալ նութերը դատախազություն են ուղարկվել:

«Պայմանագրով չնախատեսված տասնյակ միլիոն դրամների ավանսային վճարումներ են կատարվում, պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում, եւ մրցույթները հաճախ հաղթում են կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ներկայացված պահանջներին», - ասաց Յոլյան:

Աուդիտորական պալատի նախագահը հաղորդեց, որ Հայաստանի բարձր լարման էլեկտրական ցանցերի եւ օտարերկրյա կազմակերպությունների միջեւ հաճախ տարաձայնություններ, վեճեր, փոխադարձ առարկություններ էին առաջանում, իսկ  միլիոնավոր դոլարների պայմանագրերի դրույթները պարզապես անտեսվում էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել