News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր նիստ արեց՝ առաջին անգամ առանց Արտակ Զեյնալյանի, նա այլեւս նախարար չէ, եւ վարչապետի առաջարկով կառավարությունը ծափահարությամբ հրաժեշտ տվեց նրան։ Գործադիրի նիստի բաց հատվածը կարճ տեւեց, օրակարգում 19 հարց էր, որից 15-ը չզեկուցվող։

Մի որոշում հատկապես ուշագրավ էր։ Կառավարությունը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրինագծին, որը պատիժ է սահմանում  16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար։ Նման քարոզ անողը կպատժվի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով։

Արցախի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչուների և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Հայաստանի պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանը, արձագանքելով այս տեղեկությանը, նշեց, որ սահմանին իրադրությունը համեմատաբար կայուն է:

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատն ավարտվեց։ Երեկ վարչապետի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Փաշինյանը Քոչարյանին նկատի չէր ունեցել, երբ անդրադարձել էր անձռնմխելիության հիմքով նրան ազատ արձակելու որոշմանը։ Հայցվոր կողմն այսօր ամբողջությամբ հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից եւ դրա վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Պատասխանողի ներկայացուցիչը սակայն պահանջ ուներ, նա դիմեց դատարանին, որպեսզի հայցվորից բռնագանձվի 650.000 դրամ՝ փաստաբանական ծախսերի համար, այսինքն՝ Քոչարյանը վճարի Փաշինյանի փաստաբանի վարձը։ Այսպիսով՝ դատարանը գործի քննությունը համարեց ավարտված։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին։

Մանվել Գրիգորյանի փաստաբանը այսօր հայտարարեց իր պաշտպանյալի նկատմամբ վենդետայի մասին։ Իսկ մեղադրանքի վերաբերյալ ասաց, որ Մանվել Գրիգորյանն առնչություն չունի իր պանսիոնատում հայտնաբերված զենքի հետ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել Քննչական կոմիտե՝ հարցաքննության, ընդ որում՝ ոչ մի այն չի եկել, այլեւ քննչական մարմնին չի տեղեկացրել չներկայանալու պատճառների մասին։ Ավելին՝ ըստ մամուլի, Ծառուկյանը երբ ստացել է ծանուցագիրը, պատռել է այն։ Նա հարցաքննության էր կանչվել Աբովյան քաղաքում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան եւ տան դուռը հրկիզելու գործով։ ԲՀԿ-ականներն այս գործն անվանում են «պաժառի» օպերացիա կամ նախընտրական «պրյոմ» քաղաքական նպատակով։

Վեթինգի ներդրման համար սահմանադրական բարեփոխումների կարիք չկա, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարարը։ Նրա խոսքով՝ շուտով պատրաստ կլինի փաստաթղթերի փաթեթ, որ կդրվի հանրային լսումների: Իսկ թե երբ պատրաստ կլինի վեթինգի գործիքը, դժվարացավ հայտնել կոնկրետ ժամկետ։

Վահե Գրիոգրյանը, որ հավակնում է դառնալ Սահմանադրական դատարանի դատավոր, քաղաքական հայացքներ ունի, եւ չունենալն ավելի ծանր մեղադրանք է համարում, քան ունենալը։ Սահմանդրական դատարանն էլ, ըստ փաստաբանի, ապաքաղաքական չէ, քանի որ ամենաքաղաքական որոշումներ կայացնող ատյանն է։ Քաղաքական որոշմամբ է նաեւ ինքը գործուղվում Սահմանադրական դատարան։

Դոլարն այսօր էժանացել է, փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոն 540 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 606, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 40 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ