Twitter-ը Իրանի հետ կապ ունեցող մոտ 4800 կասկածելի էջեր է ջնջել, որոնք, ընկերության խոսքով, գաղտնի առաջ են տարել կառավարության օրակարգը, հաղորդում է AP-ը:
Ընկերությունն այդ էջերն եւ գրառումները ավելացնում է տվյալների բազայում, որպեսզի ապատեղեկատվության դեմ պայքար իրականացնի: Ինչպես նաեւ ջնջվել են այն հաշիվները, որոնք կապ ունեն Ռուսաստանի, Վենեսուելայի եւ Կատալոնիայի հետ:
Այդպիսով, Twitter-ը փորձում է կանխել ընտրություններին միջամտությունը:
Անցած ամիս ընկերությունը հայտնել էր, որ մոտ 2800 իրանական էջ է ջնջել, որոնք օգտագործել են ֆեյք օգտատերերը: