News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես քննադատել եմ Արմեն Սարգսյանի՝ 4-րդ նախագահի ընտրության գործընթացը։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված, 2008-ի մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը։

«Սա պառլամենտական հանրապետություն է, եւ պառլամենտում կա ընդդիմություն: Ընդդիմությունն օրենքի նախագծին դեմ է քվեարկում, օրենքն ընդունում է, դուրս է գալիս փողոց, խախտում է օրենքը, որովհետեւ դե՞մ է քվեարկել: Ես հավակնում եմ լինել Սահմանադրական դատարանի դատավոր: Դատարանի կողմից քննարկվելիք հարցերի մեջ լինելու են հարցեր, բնականաբար, որոնց վերաբերյալ ես փոքրամասնության մեջ եմ լինելու: Այսինքն, հատուկ կարծիք եմ ներկայացնելու դրա վերաբերյալ: Ես հրապարակելու եմ հատուկ կարծիք, նշանակում է՝ ես չեմ ճանաչելու մեծամասնության կայացրած դատական ակտի ո՞ւժը»,- նշեց նա:

Վահե Գրիգորյանը շեշտեց՝ 4-րդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, ոչ թե Ազգային ժողովը. «ՀՀ նախագահը ՀՀ նախագա՞հ է, թե՞ ոչ՝ որոշվում է ոչ թե փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, որ ժամանակին ասել եմ եւ շարունակում եմ պնդել, այլ բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսով: Եթե ՀՀ նախագահը ՀՀ նախագահ չլինի, էս պառլամենտն էլ չի լինի, էս պառլամենտն ընտրվել է նույն նախագահի հրամանագրով։ Ես համարում եմ, որ չորրորդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, այդ ժամանակ ուժի մեջ էր 2005-ի Սահմանադրությունը»:

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է. «Եվ այս՝ մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից»,- ասել էր Վահե Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ