News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է Արցախում լինելը. արցախցիները հրաշալի ժողովուրդ են»: Այս մասին  Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ընդգծելով, որ ինքը վստահ է, որ  Արցախը մի օր  միջազգայնորեն ճանաչված կլինի:

Նա պատմեց, որ ինքն Արցախում եղել է ամենածանր տարիներին, երբ հրետակոծվում էր   Ստեփանակերտը․ «Պատերազմից հետո ամեն անգա Ստեփանակերտ գալով նկատելի է դառնում, որ քաղաքը տարեցտարի գեղեցկանում  է, ինչպես  նաև տարբեր ոլորտներում տեսանելի է դառնում առաջընթացը: Մենք ականատեսն ենք եղել այն ամբողջ տառապանքին, որի   միջով՝ Ադրբեջանի քաղաքականության պատճառով անցել է Արցախի  ժողովուրդը»:

Խոսելով  այցի  նպատակի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ  իրենք Արցախում  են երկու նպատակով. առաջինը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության և երկրորդ՝  նրանց աջակցության վերաբերյալ հարցերով:

«Շահերի պաշտպանության շրջանակներում մենք նպատակ ունենք իրազեկելու համայն  աշխարհին, թե ինչ է կատարվում Արցախում, և ինչ քաղաքականություն է վարում  Ադրբեջանը, մանավանդ, դպրոցներում՝ հայատյացության տարածման առումով: Քաղաքացիների աջակցության շրջանակներում մենք պատիվ ենք ունեցել  լինել  Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի» անվան  վերականգնողական կենտրոնում: Մենք շատ  գոհ ենք կենտրոնի  տնօրեն Վարդան Թադևոսյանի կողմից իրականացվող  աշխատանքներից: Նա վերափոխել է հին կառույցը և դարձրել այն միջազգայնորեն ճանաչված վերականգնողական կենտրոն, որտեղ կարողանում են բուժում  ստանալ հաշմանդամները»,- ասել է Քերոլայն Քոքսը:

Նրա  խոսքով՝ հանդիպմանն ԱՀ նախագահն իրենց կազմին տեղեկացրել է, որ Արցախում օրեր առաջ անց է կացվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ըստ  Բարոնուհու՝ այն լավ հնարավորություն  է, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից   բազմաթիվ մարդիկ կարողանան այցելել Արցախ և անձամբ ծանոթանալ երկրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել