News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս ամառ Մեքսիկական ծոցում կարող է հայտնվել դիտարկումների պատմության մեջ ամենամեծ մեռյալ գոտիներից մեկը եւ տարվա մեջ մոլորակում ամենախոշորը, փոխանցում է Americaru-ն:

«Մեռյալ գոտին» վայր է, որտեղ օվկիանոսում առկա է ամենաքիչ քանակությամբ թթվածին: Նման ջրում կյանքի գոյությունն անհնար է, եւ մեծ մակերեսի վրա անհետանում է կենդանի ամեն ինչ: Գիտնականները տասնամյակներ շարունակ հետեւում են մեռյալ գոտիների ի հայտ գալուն, եւ այս ամառ, նրանց կանխատեսումների համաձայն, Մեքսիկական ծոցում կհայտնվի աշխարհում ամենախոշոր մեռյալ գոտին:

Մեռյալ գոտիներն առաջին անգամ այս շրջանում նկատել են 1970-ական թվականներին, եւ այդ ժամանակից սկսած դրանց չափերը մեծանում են: Լուիզիանա նահանգի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ հուլիսին օվկիանոսի մոտ 8 717 քառակուսի մղոն կյանքի համար ոչ պիտանի կդառնա: Սա գրեթե հավասար է Նյու Ջերսի նահանգի չափերին:

Այս ամռանը մեռյալ գոտին կընդգրկի շրջաններ, որտեղ սովորաբար գործում են ձկնորսական նավերը, եւ դրանք ստիպված կլինեն որսի համար օվկիանոսով ավելի հեռուն գնալ: Հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ օվկիանոսում թթվածնի մակարդակը 50 տարում 2 տոկոսով նվազում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ