News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Երևանում այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 17:30-ի սահմաններում, ըստ ականատեսների՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ ՖՈՒԴ»-ի դիմաց, բախվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 29-ամյա Նարեկ Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ըստ աղբյուրի՝ BMW-ի վարորդը, որ եղել է երիտասարդ աղջիկ, զանգահարել է իր ծանոթ ընկերներին, նրանք էլ եկել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել Mercedes-ի վարորդի նկատմամբ: Նրանք հարձակվել էն Նարեկ Աբրահամյանի վրա, վերջինս դիմել է փախուստի և այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել, իսկ BMW մակնիշի ավտոմեքենան և այդ աղջկա զանգով դեպքի վայր ժամանած երիտասարդները դիմել եմ փախուստի:

Վրաերթի եւ ծեծի ենթարկելու փաստերով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի վարորդի, նրա ահազանգով դեպքի վայր ժամանած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ