News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությունը  այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 14:41-ին «911» ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Էմինի փողոցի տներից մեկին կից հողատարածքում (սեփականատեր՝ Ա.Բ., ծնված 1938 թ.):

Հողատարածքում անօգնական վիճակում և ոտքերի շրջանում այրվածքներով հայտնաբերվել է սեփականատեր Ա.Բ.-ն:

Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր (ստացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել՝ 15:40-ին:

Այրվել է խոտածածկույթ և կուտակված աղբ (մոտ 2000 քմ տարածքում):

Տպել
Ամենաշատ