News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բարոյական առումով կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով որքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջնորդությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

«Գործող նախագահը, ով ունի նաեւ ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ եւ էդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանով է սա ընդունելի։ Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, եւ էդպես պետք է լինի, եւ պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, եւ այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին, որ միջնորդում եմ, որ դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանով կարող ենք էս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ