News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այդ ընտրության մեջ կա՞ն արդյոք հետևություններ անելու պատճառներ, իհարկե կան, և այդ հետևությունները պետք է արվեն։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուի կրած պարտությանը:

 «Մենք կարծում ենք՝ Հայաստանի խոշորացված բնակավայրերում և քաղաքներում պետք է համամասնական ընտրակարգով տեղի ունենան ավագանու և քաղաքապետի ընտրությունները, այնպես, ինչպես տեղի է ունենում Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Այդ պրակտիկան պետք է կիրառել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինայնը նշեց նաեւ, որ ընտրությունների արդյունքների վրա իշխանությունը որևէ ազդեցություն չի ունեցել և ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, եւ ՔՊ-ն էլ, որպես, իշխող ուժ, ամենուր հաղթելու խնդիր չի դրել, այլապես կգործի նույն տրամաբանությունը, որ նախկինում էր․ «Բայց մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ մենք պետք է ընտրությունները պարտվելու խնդիր դնենք մեր առաջ»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ