News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի վերջին Սառա Սանդերսը կհեռանա Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է UPI-ն: 

Ոչինչ չի հաղորդվում նրա հեռանալու պատճառների կամ այն մասին, թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը:

Թրամփը հայտարարել է, որ Սանդերսը կվերադառնա հայրենի Արքանզաս նահանգ՝ մասնավոր հատվածում գործունեությամբ զբաղվելու համար:

«Մեր հրաշալի Սառա Հաքաբի Սանդերսը 3,5 տարի հետո ամսվա վերջին կլքի Սպիտակ տունը եւ կվերադառնա տուն՝ մեծ Արքանզասի նահանգ»,- Twitter-ում գրել է Թրամփը:

«Նա անչափ յուրահատուկ, մեծ տաղանդի տեր անհատ է, որն անհավանական աշխատանք է կատարել: Հուսով եմ, որ նա կորոշի առաջադրվել Արքանզասի նահանգապետի պաշտոնում: Նա ֆանտաստիկ կլիներ: Սառա, շնորհակալություն հոյակապ կատարած աշխատանքի համար»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Ինքը՝ Սանդերսն իր հերթին Սպիտակ տանն անցկացրած իր տարիները գնահատել է որպես մեծագույն պատիվ: Նա խոստացել է հետագայում եւս աջակցել Թրամփին:

«Ես չէի կարողանա ավելի շատ հպարտանալ՝ հնարավորություն ունենալով ծառայել երկրիս եւ հատկապես աշխատել այս նախագահի համար»,- ասել է նա:

Սանդերսը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հուլիսին՝ պաշտոնից Շոն Սփայսերի հեռանալուց հետո: ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի ստանձնելուց հետո առաջին կես տարում Սանդերսը եղել է Սփայսերի տեղակալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ