News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերիդիմուհամմեդովը զորավարժությունների ժամանակ ուսումնավարժական կենտրոնում ցուցադրել է ատրճանակով դիպուկ կրակելու հմտությունները, հայտնում է կառավարության «Նեյտրալ Թուրքմենիստան» պարբերականը:

Պարբերականը նշում է, որ պետության ղեկավարը ազգային բանակի անսպասելի ստուգման նպատակով կեսգիշերից անց հրաման է արձակել համապատասխան ստորաբաժանումները օպերատիվորեն մարտունակության վիճակի բերելու մասին: Տագնապով ոտքի հանված զորամասերի անձնակազմերը, մարտական օդանավերը եւ ուղղաթիռները ուղղվել են ուսումնամարզական կենտրոն:

Այստեղ պետության ղեկավարը դիտելով զորավարժությունները՝ հեծանիվ է նստել եւ շրջադարձեր կատարելով ճանապարհի մոտ տեղադրված երեք թիրախների առջեւ ատրճանակից կրակել է դրանցից յուրաքանչյուրի վրա:

Պարբերականն ընդգծում է, որ դիպուկ խոցելով բոլոր թիրախները, թուրքմեն առաջնորդը եւս մեկ  անգամ ցուցադրել է իր ֆիզիկական պատրաստվածությունը եւ վարպետությունը, ինչպես նաեւ կրկին զինծառայողներին, հատկապես երիտասարդներին օրինակ է ցույց տվել:

Թուրքմենստանի նախագահը ենթականերին պարբերաբար ցուցադրում է զենքի տարբեր տեսակներից կրակելու հմտությունները: Հեծանիվը վարելով դիպուկ կրակոցը թուրքմեն նախագահն առաջին անգամ էր ցույց տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ