News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ամերիկացի զինվորականները տեսանյութ են հրապարակել, որում, ենթադրաբար, իրանցիները Kokuka Courageous լցանավից հանում են չպայթած ականը: Հոլովակը հրապարակվել է ԱՄՆ Ծովային ինստիտուտի YouTube-յան ալիքում, փոխանցում է «Լենտան»:

Անօդաչուի նկարահանած 1,5 րոպե տեւողությամբ սեւ-սպիտակ հոլովակում երեւում է լցանավի մոտ կանգնած մոտորանավը եւ նավակողից ձեռքերով ինչ-որ իր պոկող մարդը: Տեսանյութի մեկնաբանության մեջ նշված է, որ նավակը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պարեկային մոտորանավ է:

Հունիսի 14-ին հայտնի էր դարձել, որ ամերիկացի զինվորական նավաստիները Kokuka Courageous-ի նավակողին հայտնաբերել էին չպայթած ական: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել էր քաղաքացիական լցանավի վրա հարձակմանը մասնակցության մեջ: Նրա պնդմամբ՝ դա են ցույց տալիս «հետախուզության տվյալները եւ օգտագործված զենքը»:

Թեհրանը հերքել է մասնակցությունը միջադեպին՝ Վաշինգտոնին մեղադրելով բանակցությունները տապալելու եւ Իրանի դեմ տնտեսական ահաբեկչությունը քողարկելու փորձի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ