News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան լրատվամիջոցներում մանրամասներ են հայտնվել Բեւերլի Հիլզում առանձնատան վաճառքի մասին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական ընկերության՝ Trump Organization-ի սեփականությունն է, հայտնում է Fox News-ը: 

Գնորդը արտասահմանյան կորպորատիվ ձեռնարկություն է, որը կապված է ինդոնեզիացի միլիարդատեր՝ Դոնալդ Թրամփի գործընկերոջ հետ: Առանձնատան համար վճարել են 13,5 մլն դոլար, ինչը գրեթե կրկնակի ավելի է գնից, որով 2007 թվականին Թրամփի ընկերությունը այն ձեռք էր բերել:

Washington Post-ը հայտնում է, որ միայն անցյալ տարի Լոս Անջելեսի շրջանի դատարանը տան արժեքը երկրորդ անգամ գնահատել էր 8,3 մլն դոլար, եւ այս գումարը բավականին հեռու է այն գնից, որով առանձնատունը վաճառվել է:

Գնորդը Հերի Տանոեսոեդիբհոն է, որը լրատվամիջոցների ոլորտում միլիարդատեր է եւ 2014 թվականին առաջադրվել է Ինդոնեզիայի փոխնախագահի պաշտոնում: Նշվում է, որ նա Թրամփի հետ զբաղվել է ինդոնեզիական 2 նախագծով՝ Բալիում հանգստավայրի եւ Արեւմտյան Ճավայում գոլֆի դաշտի, հայտնում է The Post-ը: Տանոեսոեդիբհոն 2017 թվականին մասնակցել է նաեւ Թրամփի երդմնակալությանը եւ լուսանկարվել է Էրիկ ու Լառա Թրամփների հետ:

Էրիկ Թրամփն ասել է, որ հոր նախագահական գործունեության եւ իրենց ժամանակացույցի ծանրաբեռնվածության պատճառով վերջին տարիներին ընտանիքը հազվադեպ էր գալիս այս առանձնատուն, եւ արդյունքում իրենք խելամիտ են համարել այն վաճառել:

Ներկայումս հենց Էրիկ եւ Դոնալդ Թրամփ կրտսերն են զբաղվում հոր բիզնեսով:

Լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ նախագահին արգելվում է արտասահմանցի քաղաքական գործիչներից նվերներ կամ գումար ստանալ, եւ Թրամփի բիզնեսից հեռանալու հրաժարվելը կարող էր խնդիր դառնալ, կարծում են էթիկայի փորձագետները:

Ներկայումս ԱՄՆ նախագահը արդեն ներգրավված է 2 դատավարության, որոնցով նրան մեղադրում են պետության ղեկավարի աշխատավարձի դրույթի խախտման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ