News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Օմանի ծոցում տանկերների վրա հարձակման մեջ Իրանի ներգրավվածության մասին ԱՄՆ-ի մեղադրանքն անհիմն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այն, որ ԱՄՆ-ն անհապաղ օգտվել է Իրանի դեմ մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունից՝ առանց փաստացի կամ անուղղակի ապացույցների, միայն ակնհայտ է դարձնում այն, Բ խումբն անցնում է Բ ծրագրին. սաբոտաժի ենթարկել Սինձո Աբեի դիվանագիտությունը (այն, որը վարում է Ճապոնիայի վարչապետը) եւ թաքցնել տնտեսական ահաբեկչությունն Իրանի դեմ», - Twitter-ում գրել է Զարիֆը:

Զարիֆը բազմիցս նշել է Իրանին ուղղված մի շարք քաղաքական գործիչների մեղադրանքների անհիմնությունը, որոնց նա անվանում է Բ խումբ: Բ խմուբ Զարիֆն անվանում է  ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների թագաժառանգ Մոհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի«միավորումը»,:

«Ես զգուշացնում էի հենց այսպիսի  սցենարի մասին մի քանի ամիս առաջ. ես պայծառատես չեմ, ես հասկանում եմ, թե ինչով է առաջնորդվում Բ խումբը», - գրել է Զարիֆը մեկ այլ թվիթում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ կարծում է,  որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում տանկերների վրա հարձակման համար: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ տանկերների վրա հարձակման կապակցությամբ ԱՄՆ-ն Օմանի ծոց է ուղարկում է հրթիռային էսմինեց:

Իրանական եւ արաբական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair եւ Kokuka Courageous տանկերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ