News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ խորհրդականի գրասենյակը հայտարարել է, որ Սպիտակ տան խորհրդական Քիլիան Քոնուեյը պետք է պաշտոնանկ արվի մշտապես քաղաքական գործունեությամբ զբաղվելու պատճառով՝ այն դեպքում, երբ ըստ օրենքի՝ պետական ծառայողին արգելված է զբաղվել ցանկացած տեսակի քաղաքական գործունեությամբ, հայտնում է BBC News-ը: 

Կառավարական հսկողական մարմինը հայտարարել է, որ Քոնուեյը քանիցս խախտել է քաղաքական գործունեության արգելքի մասին օրենքը: Այս օրենքի համաձայն՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ՝ երկրի նախագահը եւ փոխնախագահը:

Գրասենյակն իր մեղադրանքներն առաջադրել է հիմք ընդունելով 2017 թվականին Ալաբամա նահանգում Սենատի հատուկ ընտրությունների ժամանակ հեռուստատեսությամբ Քիլիան Քոնուեյի հայտարարությունները, երբ նա կողմ եւ դեմ է հանդես եկել առանձին թեկնածուներին: ԱՄՆ հատուկ խորհրդականի գրասենյակը հայտարարել է, որ եթե Քոնուեյը պատժից խուսափի, ապա սա ազդանշան կլինի մյուս պետծառայողների համար:

Սպիտակ տունն իր հերթին մերժել է հսկողական մարմնի առաջարկը՝ այն որակելով «խորապես ոչ կոռեկտ» եւ «աննախադեպ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ