News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին եւ նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության շրջանակը։

«Մենք շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ տնտեսության ոլորտում, քանի որ կա շատ մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել, հենց այդ պատճառով խիստ շահագրգռված էի Ձեզ հետ հանդիպել», - նշել է դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է համադրել երկու երկրների ուժեղ կողմերը եւ գտնել համագործակցության փոխշահավետ ուղղություններ։ Նորմա Բերտա Պենսադո Մորենոն նշել է, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավորությունները։

Միակարծիք լինելով, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության բարդություններից մեկը աշխարհագրական հեռավորությունն է, այդ համատեքստում կողմերն ընգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարեւորությունը, նշելով, որ այն կարող է նոր հնարավորություններ բացել առավել սերտ տնտեսական կապեր հաստատելու համար։

Էկոնոմիկայի նախարարը եւ դեսպանը, որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություն, անդրադարձել են նաեւ զբոսաշրջության ոլորտին։

Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսուհետ գործունություն կծավալի նաեւ Մեքսիկայի Պատվո հյուպատոսը՝ թիրախավորելով նաեւ տնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ