News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի բոլոր պաշտոնաթող նախագահներն ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանականերում տեղաշարժվում  են համապատասխան ծառայողների ուղեկցությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում   հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն հարցադրմամնը, թե ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը դատարանի փակ գոտուց  մտնում նիստերի դահլիճ։

Բաղդասարյանը միաժամանակ հարց բարձրացրեց, թե արդյոք այդ հանգամանքը չի ենթադրում շփում դատարանի հետ։

Ի պատասխան՝ նախագահող դատավոր Արմեն Դանեիլայնն ասաց, որ իր և Քոչարյանի միջև որևէ շփում չի եղել։

«Այս ահին ինձ հայտնի չէ, թե որ մուտքով է մտնում, ես նման կարգադրություն, հանձնարարություն որևէ մեկին չեմ տվել, կճշտեմ պատեհ պահի կասեմ, նման կարգ իմ կողմից չի սահմանվել»,–ասաց նա։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանականերում տեղաշարժվում են  համապատասխան ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում դատական նիստերի դահլիճ են մուտք գործում  այլ մուտքից։ 

Օրբելյանը նկատեց, որ առաջին ատյանի դատարանում գլխավոր դատախազն էլ էր մուտք գործում այլ մուտքից, թեև օրենքով նախատեսված նման կարգավիճակ չուներ։

«Եթե դատախազությունը կարծում է, որ սա ռիսկ է առաջառացնում դատարանի կողմնակալության մասով, կարող է միանալ մեր կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը»,–ասաց նա։

Նշենք, որ այս պահին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ