News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով եւ 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝

Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,–ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ եւ նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։

Ծնվել է 1973 թվականին՝ Երեւանում։

1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։

Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ դարձել է 2014-ին։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ