News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք խորհրդարանական հանրապետություն ենք, եւ այստեղ որոշում է խորհրդարանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ արձագանքելով կառավարության տված բացասական եզրակացությանը իր նախաձեռնած օրինագծին, որով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:

«Իրենք իրենց հիմնավորումներն են գրել, բայց մենք խորհրդարանական հանրապետություն ենք, եւ այստեղ որոշում է խորհրդարանը։ Բնականաբար մի փոքր էլ անտրամաբանական կլիներ, եթե Ֆինանսների նախարարության բոլոր բացասական եզրակացություններ ստացած նախագծերին խորհրդարանը եւս բացասական եզրակացություն տար, լսեցինք իրենց տեսակետները, լսեցինք նաեւ գլխադասային հանձնաժողովի կարծիքը, մեծամասնությունը կողմ էր այս նախագծին, եւ ըստ էության դեմ արտահայտվեցին Ֆիննախարարության այդ եզրակացությանը։ Նախագիծը կընդգրկվի օրակարգ եւ արդեն լիագումար նիստին պատգամավորները ամբողջությամբ կծանոթանան եւ կարտահայտեն իրենց տեսակետը»,–նշեց նա։

Պատգամավորի փոխանցմամբ՝  միջին որակական գնահատականը կորոշի կառավարությանը։

«Մենք առաջարկում ենք սկզբնապես այն կիրառել մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի դեպքում, հասկանալու համար, թե ինչպես է այն պրակտիկայում կիրառվում, ռիսկերը գնահատելու, հետագայում հնարավոր է լինի բակալավրի որոշ կուրսերում»,–ասաց նա։

Իսկ խտրականության մասին պնդումներին պատգամվորը հավաստիացրեց, որ խտրականություն կլիներ, եթե ոչ բոլոր աշխատողներին տրվեր այդ արտոնությունը, իսկ մասնագիտությամբ աշխատելու մասին հարցը, նրա խոսքով, քննարկման փուլում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ