News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն իր առանձնահատկություններն ունի: Այս մասին հունիսի 14-ին Երեւանում ընթացող «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձ» սեմինարի շրջանակում ասաց  Հայաստանում եւ Վրաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կայ Կարելսոնը:

Դեսպանը հավելեց, որ այս տեսակետից այն ըմբռնումը կա, որ Արեւելյան գործընկերության շրջանակում ինտեգրացիան ինքնանպատակ չէ, դա միայն զարգացման գործիք է, իսկ ԵՄ-ի հետ ցանկացած համագործակցություն ավելի շուտ գործընթաց է, այլ ոչ թե արդյունք: «Անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել, թե ինչպես կարելի է օգտագործել այդ գործիքը, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ: ԵՄ-ն պատրաստ է քննարկել համագործակցության նոր հնարավորությունները եւ իրականացնել նոր ծրագրեր»,- ընդգծեց Կայ Կարելսոնը:

Նրա խոսքով՝ էստոնացիները եւ հայերը նման են նրանով, որ ակնհայտ է ակտիվ բիզնես հանրույթի առկայությունը, այդ թվում՝ ՏՏ ոլորտում, ինչը թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հնարավոր է համագործակցությունը զարգացնել էլեկտրոնային կառավարման ոլորտում: Հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով:

Նշենք, որ հունիսի 14-ին Երեւանում ընթանում է «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձ» սեմինարը, որը կազմակերպել են Եվրախորհրդարանի «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ դաշինք» խմբակցությունը եւ Հայաստանի ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ