News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում հունիսի 11-ին տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց Լոնդոնում ՀՀ դեսպանության դիվանագետ Արամ Արարատյանը:

Միջոցառումը կազմակերպվեց Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի կողմից՝ Իռլանդիայի Եվրոպական շարժման հետ համագործակցությամբ եւ Եվրամիության խորհրդում Ռումինիայի նախագահության հովանու ներքո:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Իռլանդիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Հելեն Մաքէնթին (Helen McEntee), ով ընդգծեց, որ Իռլանդիան շարունակելու է ակտիվորեն աջակցել ԱլԳ ծրագրին, որը 10 տարիների ընթացքում բազմաթիվ հաջողություններ է արձանագրել, այդ թվում՝ տնտեսական կապերի զարգացմանը ինչպես ԵՄ անդամ եւ գործընկեր պետությունների միջեւ, այնպես էլ նախաձեռնության 6 երկրների միջեւ:

Տեսանելի հաջողությունների շարքում պետնախարարը, մասնավորապես, նշեց Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը եւ Հայաստանի հետ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ վերջինիս վերաբերյալ հույս հայտնելով, որ Իռլանդիան կվավերացնի այն մինչեւ տարեվերջ:

Իր ելույթում եւ այնուհետեւ՝ գործընկեր-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ընթացքում, ՀՀ ներկայացուցիչն ընգծեց, որ ԱլԳ-ն մեծ դերակատարություն է ունեցել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման եւ ընդլայման գործում՝ օժանդակելով մեր երկրի կայուն զարգացմանը: Նկատելով, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, դեսպանության ներկայացուցիչը նշեց, որ այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք նաեւ ընկած են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքում: Հայաստանի ներկայացուցիչը նաեւ ընդգծեց մարդկանց միջեւ շփումների եւ այդ համատեքստում տեղաշարժի համար մուտքի արտոնագրի  անհրաժեշտությունը:

Ելույթներով հանդես եկան նաեւ Իռլանդիայում Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ռումինիայի դեսպանը, որի երկիրը նախագահում է Եվրամիության խորհուրդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ