News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-յան իր էջում հայտնել է, որ զինկոմիսարիատում զինվորական հաշվառման է կանգնել:

«Բժշկական հանձնաժողովով անցա եւ զինվորական հաշվառման կանգնեցի Սվյատոշինսկի զինկոմիսարիատում: Առողջությունս գերազանց է, զինվորական ծառայության համար պիտանի եմ, այնպես որ՝ պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»,- գրել է նա:

Սրա հետ կապված Սաակաշվիլին նաեւ նշել է, որ «անչափ հաճելի եւ բարեսիրտ բուժանձնակազմ» էր, որն աշխատում է այնքան էլ ոչ լավ պայմաններում, եւ զինկոմիսարիատների ու նրանց անձնակազմերի ֆինանսավորումը կտրուկ մեծացնելու անհրաժեշտություն կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ