News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը մաքսային միության շրջանակում պատրաստ չէ ԵՄ-ի հետ խորացնել համագործակցությունը: Հունիսի 14-ին «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձը» թեմայով սեմինարին այս մասին հայտարարեց եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ Երեւանն արդեն ընդգրկված է մեկ մաքսային միությունում եւ չի կարող եւս մեկում ընդգրկվել:

Դատական համակարգի բարեփոխումների եվրոպական փորձի հնարավոր կիրառման թեմային անդրադառնալով՝ պատգամավորը նկատեց, որ կարելի է ուսումնասիրել  անցումային արդարադատության լյուստրացիայի արեւելաեվրոպական փորձը, սակայն ակնհյատ է, որ Հայաստանն ունի իր առանձնահատկությունները եւ բոլոր բարեփոխումները պետք է  իրականացվեն հաշվի առնելով այդ առանձնահատկությունները:

 «Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունը երկար տարիներ նրանում էր, որ այն ոչ միայն հարստացման, այլեւ կառավարման գործիք էր: Սակայն չեմ կարծում, որ կոռուպցիան կարող է արտաքին ուժերի ազդեցության գործիք լինել, քանի որ բազմաթիվ օրինակները ցույց են տալիս, որ արտաքին  ազդեցության թուլացումն այս կամ այն երկրի վրա չի հանգեցրել կոռուպցիայի մակարդակի նվազման:

Սա խոսում է այն մասին, որ աշխարհում չկա համընդհանուր հակակոռուպցիոն համակարգ», - ասաց Արման Եղոյանը:

Նշենք, որ հունիսի 14-ին Երեւանում ընթանում է «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձ» սեմինարը, որը կազմակերպել են Եվրախորհրդարանի «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ դաշինք» խմբակցությունը եւ Հայաստանի ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ