News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանը դատարան է մտել այն մուտքով, որն անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի  անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն մտահոգությանը, թե Ռոբերտ Քոչարյանը դատարանի փակ գոտուց  է մտնում նիստերի դահլիճ։

«Առաջին անգամ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան է մտնում այլ մուտքով։ Ռոբերտ Քոչարյանը երբ եկել է դատարան, մտել է այն մուտքով, որով անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը»,–ասաց նա։

Ալումյանը հիշեցրեց, որ նախկին նախագահն այն պաշտոնատար անձանցից մեկն է, որի վրա տարածվում են օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում նրա անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը։

Փաստաբանը նկատեց,  որ նույն օրենքները չեն տարածվում գլխավոր դատախազի վրա և համեմատական անցկացնել երկուսի՝ դատարան մուտք գործելու եղանակների միջև, ճիշտ չէ։

«Դատախազությանը թվացել է, թե պարոն Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող դատավորի համար նախատեսված դռնից է ներս մտել , սակայն պարոն Քոչարյանն  ուրիշ դռնով է մուտք գործել դատարան և դահլիճ մտել այն դռնով, որով որ բոլորս ենք մտել։ Այն մտավախությունը, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճ է մտնում նույն դռնից ինչ դատավորը, թող դատախազությունը չունենա»,–ասաց նա։

Հարցին թե ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը դուրս չի գալիս դատարանի բակ, Ալումյանը պատասխանեց.

«Ռոբերտ Քոչարյանը դուրս չի գալիս ոչ թե միայն նրա համար, որ դրսում  ցույց է,  այլ դա որոշում են նրա անվտանգության աշխատակիցները»։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՍԴ–ն կասեցրել է Քոչարյանի և դատավոր Գրիգորյանի դիմումների գործով վարույթները և դիմել Վենետիկի հանձնաժողովին
Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով կդիմեն նաև ՄԻԵԴ–ին...
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավորներ Արմեն Դանիելյանին եւ Դավիթ Գրիգորյանին
Քոչարյանի պաշտպանները մի քանի անգամ խնդրել են Դավիթ Գրիգորյանին հրատապ նիստ նշանակել, սակայն արձագանք չեն ստացել...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել
Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ...
Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքը
Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի...
«Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը
Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով...
Հրայր Թովմասյանն ու ՍԴ 6 անդամները չեն կարող մասնակցել Քոչարյանի ու Խաչատուրովի դիմումների քննությանը. Դիմում
Աշոտ Խաչատրյանի եւ Արեւիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ...
Ամենաշատ