News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օմանի ծոցում նորվեգական Front Altair լցանավի հրդեհը մարվել է, աղտոտում տեղի չի ունեցել: Այս մասին նշված է Frontline նավատեր ընկերության հայտարարության մեջ, հայտնում է Al Jazeera-ն:

«Հաջողվել է Front Altair լցանավի վրա կրակը մարել: Էկոլոգիային վնաս չի պատճառվել»,- նշված է հայտարարության մեջ:

Օմանի ծոցում հունիսի 13-ին երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհներ, տեղի ունեցածի պատճառները պարզվում են: Ճապոնական Kokuka Courageous նավի անձնակազմին տահանել էր ԱՄՆ ՌԾՈՒ Bainbridge ականակիրը, իսկ նորվեգական Front Altair լցանավի անձնակազմին, որոնց թվում ռուսաստանցիներ են եղել, իրանցի սահմանապահները տարհանել են իրենց Ջասք նավահանգիստ:

Kokuka Courageous-ի անձնակազմն արդեն նավ է վերադարձել, որը հիմա քարշակով տեղափոխում են ԱՄԷ: Front Altair-ն առայժմ լողարկում է ծոցում:

ԱՄՆ-ն միջադեպի պատասխանատու է համարում Իրանին, նրան աջակցել են Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Իրանի ԱԳՆ-ն այս մեղադրանքներտ հերքել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ