News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերվա ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ հարավարեւելյան քամու մինչեւ 20-25 մ/վ ուժգնացմամբ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+26,  

Տավուշում գիշերը՝ +14+18, ցերեկը` +25+30,   

Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16+18, ցերեկը՝ +30+33,

Արարատում գիշերը` +15+20, ցերեկը՝ +31+33,

Արմավիրում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +17+21, ցերեկը՝ +30+34, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +15+20, ցերեկը՝ +30+35:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը