News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր գրառումը վերնագրելով. «Արդեն պաշտոնապես»:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախորդ ամիսների ընթացքում մեր բազմաթիվ շփումները, ինչպես նաեւ օրերս մեր պաշտոնական այցի ընթացքում ունեցած շատ անկեղծ, ջերմ եւ արդյունավետ քննարկումները Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի, Ռիկստագի խոսնակ Անդրեաս Նորլենի, փոխխոսնակների եւ պատգամավորների հետ գալիս են հավաստելու, որ մեր բարեկամությունը լուրջ հեռանկարներ ունի։

Շնորհակալություն եւ ողջույններս մեր շվեդ գործընկերներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ