News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան Միջերկրական ծովի արեւելյան մասում շահագործում է ածխաջրածինների հանքավայրերը  միջազգային իրավունքի համաձայն եւ կշարունակի պաշտպանել կղզու բնական պաշարները տնօրինելու կիպրացի թուրքերի իրավունքը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ  Չավուշօղլուն:

Շելֆում եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում գազի հանքավայրեր են գտնվել:

Թուրքիան կարծում է, որ տարածաշրջանում բնական հարստությունների իրավունք ունի: Այժմ շրջանում տեղակայված է «Ֆաթիհ» հորատող նավը, սպասվում է նաեւ «Յավուզ» նավի ժամանումը: Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել այս գոտում հորատման աշխատանքները:

Ավելի վաղ «Ֆիլելեֆտերոս» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ Կիպրոսը կարգադրագիր է տվել թուրքական«Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի կալաքնի համար Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հոկան  «ՏՌԱՕ» նավթային ընկերության հետ Կիպրոսի ԲՏԳ մայրցամաքային շելֆում համագործակցող ընկերությունների դեմ:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներակայցուցիչ Համի Աքսոյն ասել է, որ Անկարան անհրաժեշտ պատասխան կտա, եթե Կիպրոսի իշխանությունները փորձեն կալանավորել «Ֆաթիհ» նավի անձնակազմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ