News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հունիսի 13-ին ՃՈ ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երեւանում:

Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել օրինազանց վարորդների նկատմամբ: 27 ավտոմեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Երեք վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 19-ը՝ ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով:

Ավտոմեքենաներից 2-ի խլացուցիչը վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթեւեկելու համար: 4 վարորդ մեքենան վարել է հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով, եւս 4-ը չեն ենթարկվել ճանապարհային գծանշումների պահանջներին:

Բացի այդ, հայնտաբերվել են փոխարինված համարանիշներով եւ հետախուզման մեջ գտնվող մեքենայով երթեւեկող 5-ական վարորդ, 3 վարորդ էլ չի ունեցել պահանջվող փաստաթղթեր:

Տպել
Ամենաշատ