News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ալիեւյան կլանը «հին եւ բարի ավանդույթի» համաձայն՝ զրպարտություն է տարածում այն ադրբեջանցիների հասցեին, որոնց շահերը խաչվում են Ալիեւների բիզնես շահերի հետ: Բացառություն չէ նաեւ Թուրքիայում բնակվող բիզնեսմեն Մուբարիզ Մանսիմովը:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Մանսիմովը (Palmali Group of Companies նավագնացության ընկերության սեփականատերն է) SOCAR գործընկեր ընկերությանը կոչ է արել շուկայի արդարացի կանոններով խաղալ: Այս հայտարարությունից հետո ալիեւյան կլանը հնարավոր ամեն տեսակի ապօրինի գործողություններով սկսել է շուկայից դուրս մղել Մանսիմովի ընկերությանը: Գործը հասել է դատաքննության: Ադրբեջանական կողմը «հետո անսպասելի» հայտնաբերել է, որ Մանսիմովն ամենեւին էլ ադրբեջանցի չէ, այլ թալիշ է եւ ակտիվ կապերի մեջ է ռուսաստանյան թալիշ «անջատողականների» հետ, ֆինանսավորում է թալիշական «Խազար-Լենքորան» ֆուտբոլային թիմը: Մանսիմովը նաեւ ակտիվորեն ֆինանսավորում է «Թալիշստանի Ազգային հեռուստատեսությանը», որը հեռարձակվում է youtube-ով, եւ ընդհանրապես՝ իր թալիշական ծագումը չի թաքցնում:

Ինչ վերաբերում է SOCAR-ի եւ Palmali Group of Companies-ի միջեւ տարաձայնություններին, ապա Մանսիմովն այսպես է արձագանում. «Ակնհայտ է, որ հավասարության, միասնության կոչի, ինչպես նաեւ SOCAR-ի վերաբերյալ իմ ստատուսը որոշ անձանց հաճելի չի եղել: Դե, իհարկե, չէ՞ որ ճշմարտությունը միշտ էլ  ցավ է պատճառում»:

Իսկ վերջում հարկավոր է ընթերցողին հիշեցնել, թե ինչպես է ալիեւյան կլանը վերաբերվում թալիշներին, որոնք չեն ենթարկվել «ժողովուրդների հոր» կամքին:

Դրանցից մեկը Ադրբեջանում հրատարակվող թալիշերենով միակ թերթի՝ «Տոլիշի սադո»-ի («Թալիշի ձայնը») խմբագիր Նովրուզալի Մամեդովն է, որը պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:

Մեղադրանքի կողմի վարկածով՝ նա թերթի էջերում «հակաադրբեջանական քարոզչություն էր իրականացնում», ինչպես նաեւ օգնում էր «Իրանին իր թշնամական գործունեությունում»

Իրավապաշտպանները Նովրուզալի Մամեդովին քաղբանտարկյալ էին ճանաչել եւ նրա իրավունքների պաշտպանության կոմիտե ստեղծել:

2009 թվականի օգոստոսի 17-ին Նովրուզալի Մամեդովը մահացել էր բանտի հիվանդանոցում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ լրագրողին խոշտանգել էին: Ավելի ուշ մահացել էին նրա երկու որդիները՝ Էմիլը եւ Քամրանը:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները հետեւում են «Մենք խոսքի ազատության կողմնակից ենք, քանի դեռ հակառակորդները լռում են» սկզբունքին:

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ