News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին ադրբեջանական Նովհանի գյուղում տեղի է ունեցել Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի տոնական հավաքը Հանրապետության օրվա կապակցությամբ:

Միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին նշել է. «Ներկայիս ռեժիմը հասցրել է երկիրն այնպիսի վիճակի, որը ներկայացվում է որպես կոռուպցիայի եւ ավտորիտարիզմի բարձր մակարդակի վատ օրինակ»: Ակցիայի ընթացքում, երբ հռետորները քննադատում էին իշխանությանը, բազմիցս անջատվում էր բարձրախոսների հոսանքը: Դրան ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Ազատություն», «Ռասուլզադե», «Հրաժարական»:

Ալիեւյան կլանի խոսքի ազատությունը ճնշելու այդ պրիմիտիվ մեթոդը հաճախակի է կիրառվում: Ադրբեջանը հայտնի է իր ավտորիտար ռեժիմով, որը շարունակում է ճնշել խոսքի իրավունքը: Ադրբեջանում գրեթե ամբողջ քաղաքական ընդդիմությունը ենթարկվում է ճնշումների իշխանության կողմից: Չեն դադարում ազատության մեջ կտնվող այլակարծիք անձանց եւ քաղէմիգրանտների նկատմամբ հետապնդումները:

Միաժամանակ իշխանությունները ցուցադրաբար ներկայացնում են մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների մասին իրենց հոգատարությունը, ինչը խոսում է Արեւմուտքի արձագանքը կարեւորելու մասին:

Հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդները միանման են Ադրբեջանի ամբողջ տարածքում: Կիրառվում են հայտնի հնարքների ամբողջ տեսականին. իշխանություններին ոչ պիտանի անձանց վրա հարձակումներ եւ նրանց ծեծի ենթարկել, անօրինական ձերբակալություններ եւ խուզարկություններ, բերման ենթարկվածների նկատմամբ դաժան վերաբերմունք (ընդհուպ մինչեւ խոշտանգումներ), դատավարության ընթացքում կեղծումներ եւ սադրանքներ, կանխակալ արդարադատություն: Այդ ամենն ուղեկցվում է իշխանամետ եւ վերահսկվող ԶԼՄ-ների արշավներով, որոնք մեղադրում են պետական հանցագործությունների մեջ, ներկայացնում են մեղադրյալների հրապարակային զղջումը, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի սկզբունքից հրաժարումով՝ կոլեկտիվ պատասխանատվության ստալինյան սկզբունքը կիրառելով:

Հեղինակ՝ Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ