News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը քիչ առաջ  հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Բեկթաշյանի դիմումը կքննարկվի ԲԴխ առաջիկա նիստում։

Նշենք, որ Բեկթաշյանը ԲԴԽ–ի դատավոր անդամներից է։

Ներկայումս ԲԴԽ–ում մնացել է չորս անդամ՝ դատավորների կազմից՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան–գիտնական կազմից միայն Հայկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։

Այսպիսով՝ ԲԴԽ թափուր մնացած դատավոր անդամների հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի գիտանական–իրավաբան անդամներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբաններից։

Նշենք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԲԴԽ–ի իրավաբան–գիտնական կազմից Սերգեյ Մեղրյանը, իսկ նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը։ Ավելի վաղ՝ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը: Իսկ  2018թ. հոկտեմբերի 27–ին էլ դադարեցվել էին ԲԴԽ դատավոր անդամ Ռուզաննա Հակոբյանիլիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ