News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Իմ նկատմամբ քննվող քրեական գործն ամբողջությամբ կարված գործ է, և մենք հասնելու ենք նրան, որ դուք ինքնաբացարկ հայտնեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դիմելով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին` հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով «Մարտի մեկի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե դատավոր Արմեն Դանիելյանը ժամանակին «Մարտի մեկի» գործով դատավոր է եղել, հետևաբար չի կարող այս գործով անաչառ և անկողմնակալ դատարան լինել, Քոչարյանն ասաց. «Ես էլ փաստաբանների պես ծանոթ չեմ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կատարել Սեդա Սաֆարյանը։ Բոլոր այդ քրեական գործերը, դատավարությունները քննվել են իմ նախագահության ժամկետի ավարտից հետո, հետևաբար ես դրանց ծանոթ չէի, ինձ չէին զեկուցում դրանց մասին։ Չեմ բացառում, որ որոշ գործերով սխալներ եղել են, դրա համար չմտնելով բովանդակության մեջ, բայց ծանոթ լինելով այս քրեական գործին, որն ամբողջությամբ կարած գործ է... Հուսով եմ, որ դուք ինքնաբացարկ կտաք, բայց ելնելով ձեր նկատմամբ հնչեցված անվստահության կարծիքներից` ևս մեկ անգամ հորդորում եմ՝ ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, եւ այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»։

Անդրադառնալով Սաֆարյանի այն հիմնավորմանը` թե դատավոր Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակել է իր նախագահության օրոք, Քոչարյանն ասաց. «Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ, ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձեւավորված: Լավ բան չէ տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ