News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին կոչ է արել ջանքեր գործադրել «հանգիստ» իրավիճակ հաստատելու համար Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մահդին քննարկել է ամերիկա-իրանյան հարաբերությունների ամրապնդման հարցը: Կողմերը կարծիքներ են փոխանակել Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ներկայիս ճգնաժամի պայմաններում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, ինչպես նաեւ քննարկել են անվտանգություն եւ կայություն ապահովելու, էսկալացիայից խուսափելու միջոցներ ձեռնարկելու մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օմանի ծոցում հարձակում էին գործել Front Altair եւ Kokuka Courageous նավթային տանկերների վրա: Որոշ տվյալներով՝ տեղի էր ունեցել տորպեդային գրոհ, որի հետեւանքով նավերում որոտացել էր պայթյուն եւ բռնկվել հրդեհ, սակայն դրա պաշտոնական հաստատումը չկա: ԱՄՆ-ը մեղադրել էր տեղի ունեցածում Իրանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ