News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ջամբոյի» սեփականատեր Արտյոմ Վարդանյանը պատրաստվում է դատի տալ econews կայքին եւ բնապահպան Սիլվա Ադամյանին՝ իրեն զրպարտելու եւ հանրությանը ոչ կենդանասեր ներկայացնելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ջամբոյի» սեփականատեր Արտյոմ Վարդանյանը: Նա ասաց, որ econews-ը հրապարակել է իր երեխայի լուսանկարները, որտեղ երեխան հեպարդին շոյում է.

«Շատ լավ է անում, իմ երեխան է Ռուսաստանում նկարված, ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ: Իրենք մի ծայրահեղությունից մյուսն են ընկել: Ես ուզում եմ, որ ուշադրություն դարձնենք, երբ այդ նկարները հրապարակեցին, սպասում էին, որ մեծ աղմուկ կլինի: Ինձ ուզում են ներկայացնել ոչ կենդանասեր, եւ կենդանիների հանդեպ դաժան վերաբերվող անձ, բայց լրիվ հակառակ պատկեր ստացվեց»,- ասաց Վարդանյանը եւ նկատեց, որ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կողմից սպանդ իրականացրած կենդանիների մասին լռում են, բայց իր կենդանիների համար, որոնք առողջ են, եւ ուղղակի զվարճալի լուսանկարներ են եղել՝ սուր քննադատեցին.

«Econews-ը գցել էր, որտեղ կապիկի ձեռքը շամպայնի բաժակ է: Հարավային Աֆրիկայի գործընկերներից մեկն ինձ դիմեց ասաց՝ այս ի՞նչ է կատարվում: Ես նրան ուղարկեցի մեր նկարահանած ֆիլմը, բացատրեցի, որ այստեղ մեծ կողմնապահություն կա: Որոշ «սուտի» կենդանասերներից, որոնք երբեւիցե մի բան չասացին՝ այդքան կենդանիների սպանդ գնաց, էդքան լուսանկարների տակ մի բան չգրեցին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կենդանիների պաշտպանության որեւէ ՀԿ-ը ուշադրություն չի դարձնում Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի իրականացրած սպանդին:

«Նորմա՞լ է, առյուծներին քնացնել, որոնք կարող էին դեռ մինչեւ հիմա վազվզել: Նրանք ոտի վրա են եղել, կերել-խմել են: Ինքը հիմա տեղեկանքներ է բերելու ներկայացնելու՝ իբր ճիշտ է արել»,- ասաց Վարդանյանը ՝ հավելելով, որ կենդանիներին քնեցնում են այն դեպքում, երբ նա արդեն անկում պետք է ապրի եւ տանջվում է. այդ քայլը մարդասիրություն է համարվում.

«Ես համարում եմ, որ 3 առյուծի հանդեպ «գենոցիդ» է արել: Սրսկեց, քնացրեց, տարավ, Ուրցաձորում էլ թաղեց: Մենք ունեցել ենք մարդիկ, ովքեր խնդրել աղաչել են Ռուբենին՝ առյուծներին չքնեցնի: Ռուբեն Խաչատրանն էլ ասել է՝ չես ուզում առյուծին քնեցնենք, տար տունդ պահի: Գյումրու կենդանաբանական այգու տնօրենն էլ դիմել է Ռուբեն Խաչատրյանին, խնդրել է օգնել ֆինանսապես, կամ կենդնանիներին տեղափոխել Երեւանի կենդանաբանական այգի, Ռուբենն ասել է՝ տեղ չունեմ, արի քնացնենք»,- պատմեց Վարդանյանը:

Տպել
Ամենաշատ