News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ամփոփ տեղեկանք է պատրաստել անշարժ գույքի հարկման բազայի թեմայով հետաքրքրվողների եւ հատկապես նրանց համար, ովքեր գրում են, թե «Հայաստանի կառավարությունում օրինագիծ է քննարկվում, որով գույքահարկը կբարձրանա»։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

1. Նախ արձանագրենք, որ գործող կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը եւ խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից։

2. «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ընդամենը սահմանվում է անշարժ գույքի հարկման բազայի ձեւավորման համար անհրաժեշտ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, որի վրա կիրառելով նոր սահմանվելիք դրույքաչափերը, կստանանք հարկի չափը։

3. Անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը, նոր չհարկվող շեմի չափը սահմանելու է ՀՀ կառավարությունը։ Դրանք դեռեւս սահմանված չեն, հետեւաբար, այս պահին խոսք չի կարող լինել անշարժ գույքի հարկի էականորեն կամ ոչ էականորեն բարձրացման մասին։ Կատարվող խորքային վերլուծություններն արդյունքում դրանք կներկայացվեն հանրությանը։

4. Ենթադրվում է, որ սահմանվելիք հարկման մեխանիզմը կապահովի հարկային բեռի արդարացի եւ հավասարաչափ բաշխում՝ առանց անապահով կամ ցածրարժեք գույք ունեցող հարկ վճարողների հարկային բեռի ավելացման՝ փոխարենը ապահովելով համայնքների բյուջեների լրացուցիչ հարկային մուտքեր բարձրարժեք գույքի հարկումից։

5. Այս փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված 2021 թվականի հունվարի 1-ը։

Տպել
Ամենաշատ