News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր երկրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Դատավորին բացարկ հայտնելու հիմքն այս անգամ դատավոր Արմեն Դանիելյանի կողմից «Մարտի 1»–ի գործով նախկինում կայացված որոշումներն են, որոնց մասին այսօր դատարանում բարձրաձայնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Վերջինս մասնավորապես նշել էր, որ դատավոր Դանիելյանը որոշումներ է կայացրել «Մարտի 1»–ի գործով անցնող Էդուարդ Աշուղյանի, Անդրանիկ Ղազարյանի, Գևորգ Մանուկյանի, Սասուն Միքայելյանի, Գեղամ Գրիգորյանի, Անդրանիկ Մանուկյանի, Աշոտ Զաքարյանի, Իսահակ Մալխասյանի, Հայկ Գևորգյանի նկատմամբ, հետևաբար, չի կարող այս գործով անկողմնակալ և անաչառ դատարան լինել։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ իր հերթին հաստատեց, որ դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացվել են մի շարք դատական ակտեր։ Մասնավորապես այս դատավորը ժամանակին «Մարտի 1»–ի գործով մեղադրվող Սասուն Միքայելյանի վերաբերյալ կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ։

Օրբելյանը հայտարարեց, որ իրենք համոզմունք ունեն, որ այս գործով ցանկացած որոշման կայացում կասկածի տակ է դրվելու հանրության կողմից, ուստի միջնորդեցին դատավորին ինքնաբացարկ հայտնեց։

Պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ հայտարարեց, որ միանում է Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին, որով փաստաբանը բացարկ էր հայտնել դատավոր Դանիելյանին։

«Ես միշտ վստահել եմ Ձեզ, բայց հիասթափված եմ դուրս եկել ձեր բոլոր դատական նիստերից։ Այդպիսի մի ընդունված կարգ կա մեզանում, երբ կոլեգայիդ պատմում ես, թե ինչպես ընթացավ դատական նիստը, քեզ հարցնում են՝ «իսկ ինչպե՞ս պահեց քո նկատմամբ դատավոր Դանիելյանը՝ ընդգծված հարգալի՞ց, թե՞ ոչ»։ Երբ ասում են՝ «առավել քան ընդգծված հարգալից վերաբերմունք դրսևորվեց», արձագանքում են՝ «ուրեմն մերժել է»։ Եվ միշտ այդպես ասողները ճիշտ են։ Դուք կարող եք իջնել ձեր տեղից, մոտենալ փաստաբանին, սեղմել նրա ձեռքը, ասել՝ որքան եք հարգում նրան, և այդ պահից մենք իմանում ենք, որ դուք որոշումը կայացրել եք նախքան խորհրդակցական սենյակ մտնելը, նախքան կողմի կարծիքը լսելը»,–ասաց նա։

 Դատավորին բացարկ հայտնեցին նաև գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպանները։

«Դուք չեք կարող առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել կամ փոփոխել, այս կազմով դուք դրա լիազորությունը չունեք։ Դուք պետք է ընդունեք նոր որոշում, օրինակ՝ գործի վարույթը կարճելու մասին։ Եվ ուրեմն, պարոն Դանիելյան, բացարկ եմ հայտնում ձեզ և միջնորդում եմ հայտնել ինքնաբացարկ»,- հայտարարեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ իր հերթին վկայակոչեց դատավոր Արմեն Դանիելյանի օնլայն վարկանիշը, որը ձևավորվում է փաստաբանների գնահատականների հիման վրա։

«Դուք ամենացածր վարկանիշ ունեցող դատավորն եք, որն ունի քրեական գործերով մասնագիտացում։ Այդ գնահատմանն այս տարի չեմ մասնակցել, բայց այդ գնահատականներին ավելացրեք իմ ձայնը՝ դուք որևէ պարագայում օբյեկտիվ չեք կարող լինել», - հայտարարեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Արմեն Դանիելյանին՝ մակագրման հետ կապված։

Պաշտպանական կողմի համար կասկածելի էր այն հանգամանքը, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, եւ թե՛ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

Այս հիմքով սակայն դատավոր ԱՍրմեն Գրիգորյանը այսօր մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ