News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի քանի օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, որը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ ընկերն է։ Այս մասին հայտնում է aravot.am-ը։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազությունում, եղել Շիրակի մարզի դատախազի տեղակալ։ Սակայն Գեւորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո դատախազությունում հին կադրերի կրճատումներ եղան, պաշտոնից ազատվեց նաեւ Վաղարշակ Մխիթարյանը։ Սամվել Բալասանյանը նրան անմիջապես հրավիրեց աշխատանքի։ Նա 2014 թվականի հունիսի 20-ից զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։ Գյումրու քաղաքապետարանից նրա՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը պատճառաբանում են առողջական որոշակի խնդիրներով։ Մեզ նաեւ տեղեկացրեցին, որ նա ինքնակամ ազատվել է աշխատանքից սույն թվականի հունիսի 5-ին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հաստատել է տեղեկությունը, համաձայն որի մտադրություն կա փոխքաղաքապետ նշանակել քաղաքապետարանի կրթության բաժնի պատասխանատու Հայկ Սուլթանյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ