News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների, ես երբեք արդարադատությանը չեմ միջամտել։ Այս մասին այսօր՝ հաւնիսի 14–ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Դիմելով գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել ձեզ, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել և ընդհանրապես դատավորների հետ շփում չեմ ունեցել ։ Երբ ասում են, թե ինչու այս ինչ բանը չի բացահայտել, ասեմ, որ արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել և դատարանների դռներ չեմ փակել ի տարբերություն այսօրվա իրողության։ Ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, նման որևէ արձանագրված դեպք չի եղել»։

Ռոբերտ Քոչարյանի կարճ ելույթին դատարանում ներկաներն արձագանքնեցին ծափերով, ինչի համար նախագահող դատավորը հանդիմանեց նրանց.

«Դադարեցրեք ծափահարությունները, թույլ տվեք աշխատենք»,–ասաց նա՝ հորդորելով պահպանել դատական նիստի կարգը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը այսօր՝ հունիսի 14–ին տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչն ու պաշտպանները ինքնաբացարկի նոր միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նա ժամանակին «Մարտի մեկի» գործով որոշումներ է կայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՍԴ մեկ այլ դիմում վերջերս ևս ներկայացվել է, որը վերաբերում է ոլորտի կատարելագործման հնարավորությանը․ Արամ Վարդևանյան
Ներկայումս մեր երկու դիմումները քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ, որոնք վարույթ էին ընդունվել...
Ես ծանոթ չեմ մի փորձի, որը ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին վերաբերվի որպես զուտ խորհրդատվական կարծիքի. Վարդեւանյան
Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց...
Կամ միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ նույն բառերը ասելու եմ ձեր վերադասի հասցեին. Ալումյան
Այդ ինստիտուտը, որ ներպետական դատարանները խորհրդատվական կարծիքի համար դիմում են Եվրոպական դատարանին, նոր ինստիտուտ է, եւ որքան գիտեմ…
Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան
Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ...
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը չի ներկայացել դատարան
Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ